Էս ի՞նչ եք սսկվել, Լիբանանում մեր ամենամեծ, ամենանվիրված, ամենասրտով համայքներից մեկն է…

Կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը, ձեռք մեկնեք Բեյրութին

Աու՜՜՜, Հայաստանի Հանրապետությունը չունի՞ կառավարություն, չունի՞ Ազգային Ժողով, չունի՞ նախագահ, չունի՞ Սփյուռքի հարցերով հանձնակատար․․
Էս ի՞նչ եք սսկվել, Լիբանանում մեր ամենամեծ, ամենանվիրված, ամենասրտով համայքներից մեկն է, հայկական Սփյուռքի ամենանվիրյալ մասը, ի՞նչ եք անում որպես պետություն մեր հայրենակիցների համար, տուժած Բեյրութի համար․․Շուտով Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կթռչի Բեյրութ, արդեն հումանիտար ինքնաթիռներ են ուղարկվել , ԵՄ-ն արդեն բազմաթիվ մասնագետներ, փրկարարներ է ուղարկել, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կազմակերպվում է համաեվրոպական աջակցություն տուժած Լիբանանին, ,Արցախի Հանրապետությունը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել բեյրութահայ մեր հայրենակիցներին, իսկ ՀՀ կառավարությունը ի՞նչ է անում, մի կիսատ խոսել է Լիբանանի վարչապետի հետ ու՝ վե՞րջ, էսքան բա՞ն։
Այ, անհասիկներ, առաջինը մենք ենք պարտավոր հասնել մեր համարյա հարեւան պետությանը, մեր հայրենակիցներին, իսկ մենք ի՞նչ ենք անում․․․
Բա կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը․․բա գործ արեք․․․չեք կարո՞ղ, թե՝ չեք ուզում, գուցե <հոգեկան խիստ հուզմունքի> վիճակո՞ւմ եք․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարգարիտ  Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով