Էլ ոչ մի ակտիվիստ տրամբոն չի նվագում Մաշտոցի կորուսյալ պուրակի բազրիքին թիկնած, ու ոչ մի «ակծիվիստուհի», մազերը քամուն տված, իրեն չի նետում МТЗ 80 տրակտորի թրթուռի տակ.Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէ էլի, դու մի նստիր բուլդոզերին

Ես չեմ ճանաչում Արթուր Մեսչյանին։ Իմ հիշողության մեջ իր երգերն են, որոնցից ազատության հոտ էր գալիս։ Իմացա, որ որոշել է հրաժարական տալ։
Անկեղծ՝ լավ զգացի։ Մի օր էս ողջ ապականությունն անցնելու է ու շատ ափսոս կլիներ, որ էդ փլատակների տակ մնար նաեւ տաղանդավոր մարդը։
Իր հնարավոր հրաժարականի պատճառները ինձ բնավ հետաքրքիր չեն, որովհետեւ մի վայրկյանում կարելի է թվարկել մի քանի տասնյակ պատճառ, թե ինչո՞ւ արժանապատվություն ու տեսակետ ունեցող մարդը պիտի հրաժարական տա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա Մաշտոցի պուրակի էպոպեայի մասին։ Էստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ բնապահպան «ակծիվիստներն» ու «ակծիվիստկաները», որ 2012 թվին տրակտորի դզոտի տակ էին պառկում, էպատաժնի ֆալցետով գոռում էին՝ «պուրակը մերն է», «դալոյ Տարոն» ու «ձեռքներդ հեռու մեր ծառերից», էսօր չկան։

Բացակա են։

Կորած են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում՝ անհայտ կորած։

Էլ ոչ մի ակտիվիստ տրամբոն չի նվագում Մաշտոցի կորուսյալ պուրակի բազրիքին թիկնած, ու ոչ մի «ակծիվիստուհի», մազերը քամուն տված, իրեն չի նետում МТЗ 80 տրակտորի թրթուռի տակ։

Էլ չկան Մաշտոցի պուրակի երեկոյան իդիլիկ փարթիները՝ հեղինակային երգի եւ արգենտինական տանգոյի հնչյունների տակ՝ որպես արդար ընդվզում ընդդեմ պուրակի բնապահպանական աղետի եւ քաղաքային հանցագործ իշխանության։

Դե քաղաքապետն էլ, ով էսօր ասեց, որ մինչեւ քաղաքապետ դառնալը հանգիստ ապրում էր, հո՞ չի կարող սրճարանի սեփականատիրոջն ասել՝ «էս ծառը խի՞ ես կտրում, արա՛, այ անտիակծիվիստ»։ Ու ոչինչ, որ նախկին «ակծիվիստ», բնապահպան, մեծ ծառասեր քաղաքապետն ու մնացած «ակծիվիստները» ժամանակին Մաշտոցի պուրակը պաշտպանում էին մոնղոլ-թաթարական արշավանքից։

Հիմա նայում ես էդ օրերի մարտերն ու հասկանում ես, որ Ստալինգրադի ճակատամարտը գլուխը պատն է տվել Մաշտոցի պուրակի պաշտպանական մարտերի դեմ։

«Տարոնյան» ժամանակներում «ակծիվիստների» մարտական դիվիզիան ջախջախիչ պարտության մատնեց 1951 թվականին Հռոմում ստորագրված՝ «Բույսերի պաշտպանության մասին» կոնվենցիայի մոլեռանդ հակառակորդներին։

Եւ, ի վերջո, հենց նոր քաղաքապետն ասաց, որ մի եթե օրենքը թույլ տար, հենց ինքը՝ самолично, կնստեր բուլդոզերի ղեկին ու հիմնահատակ կկործաներ պուրակի կենտրոնում թառած կաֆեն։
Բայց դե, «սիրուն չի չէ՞, Տարոն»»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով