Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին․ ստիպում են ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ․«Հրապարակ»

,Հրապարակ»-ի տեղեկություններով՝  Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Կայքի՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով