Ձեր շնորհիվ՝ Արցախը մնաց, որպես Աննախադեպ Հաղթանակների Անփոփոխ Խորհրդանիշ…Ստելլա Աբրահամյան

Մարտի դաշտում և մարտական ռինգում, մինչև ատամները զինված, բազմիցս գերակշռող, թուրքական հատուկ ջոկատայիններին և թուրքական գերժամանակակից մարտական տեխնիկային խիզախորեն դիմադրած և հերոսաբար հաղթած Հերոս-Տղանե՛ր՝
Ռաֆայել Հովհաննիսյան
Վահագն Վարագյան
Ռոման Ամոյան
Ձեզ՝ Աննկուն Ոգի և Անսասան, Հզոր Կամքի Անսպառ Ուժ,
Ձեզ՝ դիմացկունություն, տոկունություն և միանշանակ Աննախադեպ Հաղթանակներ՝
Թուրքացած «հայ» տականքների դեմ՝ անհավասար մարտում։
Եվ քանի որ, վերջին երկու տարում միայն ու միայն Ազգի Հերոսներն են հալածվում, ձերբակալվում ու դատվում, այստեղից միանշանակ հետևություն՝
Դուք՝ Հայրենիքի Հերոսներ եք, Ազգի Նվիրյալներ…
Ձեր և ձեր Հերոս-Ընկերների շնորհիվ՝
Արցախը մնաց Արցախ՝ ավելի Անպարտ, ավելի Անհաղթ, ավելի Հզոր…
Ձեր շնորհիվ՝ Արցախը չդարձավ մի նոր Էրգիր՝ Կարոտի Էրգիր…
Ձեր շնորհիվ՝ Արցախը մնաց, որպես Աննախադեպ Հաղթանակների Անփոփոխ Խորհրդանիշ…

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով