Բյուջեն ցամաքել է իշխանության ապաշնորհության արդյունքում, և այս արտակարգ իրավիճակի երկարաձգումը բերելու է տնտեսական կոլապսի.Կարեն Վարդանյան

Նկատել ե՛ք, որ հատկապես վերջին օրերին ոստիկանները շատ ավելի ջերմեռանդորեն են քաղաքացիներին տուգանում դիմակ չկրելու համար, կարծես թե հրահանգ լինի մարդկանց անխնա թալանելու ու ամեն կերպ ցամաքած բյուջեն լցնելու: Իսկ բյուջեն ցամաքել է իշխանության ապաշնորհության արդյունքում, և այս արտակարգ իրավիճակի երկարաձգումը բերելու է տնտեսական կոլապսի: Եթե մեկ անգամ էլ երկարաձգեն արտակարգ իրավիճակը, այլևս ոչ ոք չի կարողանա ապացուցել հակառակը, որ իշխանությունները դիտավորյալ չեն պահում այս իրավիճակը՝ հավաքներն ու բողոքի ակցիաներն արգելելու ու դրանով իրենց իշխանությունը մի փոքր էլ երկարաձգելու նպատակով: Բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ չեն կարող հավերժ երկարաձգել:

Ինչ վերաբերում է դիմակներին, ապա ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլ բազմաթիվ բժիշկներ բազմիցս հայտարարել ու ապացուցել են, որ բաց տարածքում դիմակ կրելը ոչ միայն անօգուտ է, այլ նաև վնաս է, հետևաբար ոչ ոք հիմա չի կարող ապացուցել հակառակը, որ բաց տարածքներում դիմակների պարտադրումը ուղղակի բիզնես չէ և Տավուշի տեքստիլն էլ իրենց հետ որևէ կապ չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ Կարեն  Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով