Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ շենքը

«Ալ-Ջազիրան»-ը հայտնում է,որ Բեյրութում շաբաթ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը, որի մոտ ոստիկաններ են հավաքվել և բանակցություններ են վարում ցուցարարների հետ:Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը;

Ցուցարարներն այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ շաբաթօրյա ցույցի ժամանակ 142 մարդ է տուժել, նրանցից 32-ին հսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով