Բեյրութի պայթյունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար․ Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի հոդվածը` «Բեյրութի պայթյունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ` ստորև․

«Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթունն ավելի մեծ հետևանքներ է իր հետ բերելու, քան այսօր շատերը պատկերացնում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքը ավերել է ոչ միայն քաղաքի կենտրոնական մասը, այլև իր ազդեցությունն է թողել քաղաքի նույնիսկ ավելի հեռու գտնվող թաղամասերի վրա:

Նշենք, որ մինչև պայթունն էլ Լիբանանը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Այդ երկրի ֆինանսական վիճակն այսօր փաստացի գտնվում է փլուզման մեջ: Մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց միջոցները, որոնք պահվում են բանկերում: Միաժամանակ, այդ երկրի ազգային արժույթը մեկ տարվա ընթացքում արժեզրկվել էր մոտ 70 տոկոսի չափով:

Անցյալ տարի, երկարատև բողոքի ցույցերի արդյունքում, այդ երկրի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց, սակայն դրանից երկրի տնտեսությունը չվերականգնվեց, կոռուպցիայի չափը չկրճատվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այսօր էլ, ինչպես մեկ տարի առաջ, մարդիկ այլևս չեն հավատում ոչ մեկին:

Ո՞րն է այսօրվա Լիբանանի ճգնաժամի գլխավոր պատճառը;

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով