Բանակի զարգացումն ու արդիականացումը ուղիղ կապված է երկրի տնտեսության հետ, տնտեսության անկման և զարգացման հետ.Արմենակ Դանիելյան

Սկսած 1994 թ.֊ի մայիսից հայկական 2 պետությունները լծվեցին բանակաշինությանը։ Բանակի արդիականացումը դարձավ առաջնային, որը անընդհատ շարունակական է եղել և չի դադարել վերջին 26 տարիների ընդացքում։ Բանակի զարգացումը էվոլուցիոն բնույթ է կրել, որը շարունակվում է մինչ այսօր։

Բանակի զարգացումն ու արդիականացումը ուղիղ կապված է երկրի տնտեսության հետ, տնտեսության անկման և զարգացման հետ, այդ իսկ պատճառով Հայկական Բանակը հատկապես սկսեց արագ և մեծ քայլերով զարգանալ 1998 թ.֊ից հետո, երբ Հայաստանի տնտեսությունը ազատ անկման ռեժիմից դուրս եկավ և բռնեց վերելքի ճանապարհը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանակաշինությունն ու բանակի զարգացումը տեղի է ունեցել բոլոր հարթություններում’
•Զենք֊զինամթերք,
•Սնունդ և հագուստ,
•Զորանոցներ ու զինտեխնիկա։
Մեծ ջանքեր են ներդրվել և մեծ աշխատանքներ են կատարվել նաև առաջնագծի բարելավման ու արդիականացման համար։

Ուստի մանկուրտություն է այս ամենը մոռանալ, ուրանալ ու բանակի ձեռքբերումներն ու հաջողությունները վերագրել այս դասալիք’ պատերազմ չտեսած, բանակից հեռու իշխանությանը։

Արմենակ  Դանիելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով