«Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքի ադմինիստրատորների մուտքը կարգելվի՞ Ռուսաստան

Մոսկվաբնակ հայտնի ռեժիսոր, վերջին ժամանակներում Հյաաստանում ռուսական մեդիայի ամենանշանակալից ու քննարկվող դեմքերից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն իր Տելեգրամի ալիքում գրում է.

«Այսօր կգաղտնազերծենք «Բաղրամյան 26» ալիքը: Ներկայացնենք կայքի ադմինին՝ Ալեքսանյան Գոռ Հայկի, ծնված՝ 19.06.1990թ., հայ քաղաքական մեկնաբան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետխորհրդային արտասահմանյան երկրների ամբիոնի նախկին ասպիրանտ: Տղային շտապ պետք է ուղարկել Հայաստան ու արգելել նրա՝ Ռուսաստան մուտքը 50 տարով: Թող մտածի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով