Այսօր մեր վարչապետը և բարձրաստիճանն չինովնիկները, անբեկանելի և կատարման համար պարտադիր Վիլսոնյան վճիռը ևս անտեսում են

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին և այսօր նշվում է ստորագրման 100 ամյակը: Տեղի են ունենում քննարկումներ, գիտաժողով ու այն «վերանայելու» կոչեր:
Իսկ Ստամբուլի կոնվենցիան, որը Եվրոպայի Խորհուրդի միջազգային համաձայնագրերից է, ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին, այսինքն Հայաստանի «նախկին» չինովնիկների և ՀՀԿ-ական կառավարության ժամանակ: Ստորագրվել բայց չի ընդունվել: Սակայն դրա մասին «նորերը» լռում են:

Եվս մեկ անգամ շեշտեմ, խոսքը «նախկինների»՝ ՀՀԿ-ականների իշխանության գտնվելու ժամանակաշրջանի մասին է: «Նախկինների», որոնց դեմ որ պայքարում էին «ներկաները», որոնց դեմ որ ընդամենը 2 տարի առաջ, «թավշյա հեղափոխականներ»-ը երթեր, ցույցեր և բողոքի ակցիաներ էին անում: Նրանք այսօր չեն քննարկում Ստոմբուլյան կոնվենցիայից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու հարցը, այլ 100 տարվա սևրի հաշտության պայմանագիրը: Նրանք չեն պայքարում իրենց չսիրած «նախկինների» Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, այլ պայքարում են 100 տարվա հաշտության պայմանագրի դեմ: Հաշտության «անհարմար» պայմանագիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1920թ. նոյեմբերի 22-ին էլ Վուդրո Վիլսոնը կայացրել է իր իրավարար վճիռը, համաձայն որի՝ Հայաստանի կազմի մեջ պետք է մտնեին Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպես նաև Տրապիզոնի նավահանգիստը: Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար: Եվ այսօր մեր վարչապետը և բարձրաստիճանն չինովնիկները, անբեկանելի և կատարման համար պարտադիր Վիլսոնյան վճիռը ևս անտեսում են:

Այսինքն նրանք անաչառ և արդար մոտեցում չեն ցուցաբերում և չեն առաջնորդվում հանրային շահով և ոչ էլ «նախկինների» դեմ իրենց այսպես կոչված գաղափարական պայքարով, այլ առաջնորդվում են կամայականությամբ և ինչ-որ այլ դրսի հակառուսական և ապազգային ուժերի կամքով, որը մեր շահերից չի բխում:

Ֆոտոլրագրող  Ռեֆորմիստների   կուսակցության  խորհրդի անդամ  Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով