Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ

Հայ մարդ, դու պարտավո՛ր ես, այո, պարտավո՛ր ես պաշտպանել քեզ ու քո սերունդներին: Օտարը չի գալու քեզ փրկի ոչնչացումից, օտարը չի քո պետության գահավիժումը կասեցնելու, օտարը չի քո փոխարեն՝ քո երկրում հանուն արդարության պայքարելու:

Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ: Ապազգային իշխանության երբեմնի նպատակները, այսօր առարկայական են արդեն, սորոսագլոբալիստական, թուրք-ադրբեջանական քարոզչության ջատագովները հստակ, քայլ առ քայլ գնում են մեր երկիրը ազգ-պետությունից փորձադաշտ-պետություն դարձնելու ուղղով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարվածում են բոլոր այն ուղղություններով, առանց որոնց հայ ազգը և պետությունը չի կարող հարատևել:
Հավատ, հայ ընտանիք, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, հայ մշակույթ, դեմոգրաֆիական փոփոխություններ, անվտանգության հեղհեղուկ, ոչ հստակ առաջնահերթություններ:
Ասեք, ինչի է դատապարտված այն ազգը, որն իր հայրենիքում չի խոսելու իր մայրենի լեզվով, անտեղյակ է լինելու իր պատմությունից, չի աղոթելու իր եկեղեցիներում, չի պաշտպանելու իր սահմանները թշնամուց:
ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրդների…

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով