Այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դառնա նաև ասորիների և արաբների հայրենիքը։

«Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակությունը՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, որ Գլենդեյլում Նիկոլի համար ցույցեր կազմակերպելու համար պաշտոն պոկեց Հայաստանում ու ոչինչ չանելու համար Հայաստանի քաղաքացու հարկերն է լափում, առաջարկում է Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրը լուծել ուշադրություն՝ այլ ժողովուրդների համար Հայաստանը Հայրենիք դարձնելով: Սա է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի պատկերացումը խնդիրների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս թյուրիմացությունները մի կողմից քանդում են ազգայինի ու մեր ինքնության հենասյուները, մյուս կողմից՝ երկրի օտարման հիմքեր են ստեղծում: Զարեհ Սինանյանն ու նրա շեֆ Նիկոլ Փաշինյանն իրենց պապաների հանձնարարությամբ մի կողմից ԼԳԲՏ քարոզ են անում, որ ոչնչացնեն հայկական արժեհամակարգն ու ընտանիքը՝ հարվածելով ազգի դեմոգրաֆիական պոտենցիալին, մյուս կողմից՝ երկրի օտարացման ծրագրեր են քննարկում: Այսինքն՝ թուրքի առաջ երկրի դռներն են բացում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով