Ախր, պարոն Քոչարյան, Դուք Ձեր կյանքի ընթացքում շատ բաներ եք ուրացել ու շատ ամոթալի գործողություններ եք արել, որպեսզի հասնեք այն աթոռին, որին բազմել եք

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միշտ զարմացել եմ մարդկանց իրենք իրենց «փչացնելու» ունակությանը…

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով եւ չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետեւ հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց վերաբերվեց որպես պատգամավորների, բանի տեղ դրեց նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ախր, պարոն Քոչարյան, պատկառելի տարիքի ալեհեր մարդ եք, վատ չե՞ք զգում լինել մեմեր գեներացնող կենդանի ֆեյք. կիսաբաց լուսամուտներ, փեսայի առանձնատուն եւ այլն։

Դուք Ձեր կյանքի ընթացքում շատ բաներ եք ուրացել ու շատ ամոթալի գործողություններ եք արել, որպեսզի հասնեք այն աթոռին, որին բազմել եք։
Դրսեւորեք ՀՀ ԱԺ պատգամավորին վայել պահվածք, այլ ոչ թե մեր գրառումների քոմմենթներում հանդիպող ֆեյքերի մակարդակի մտքեր արտահայտեք։

Այս թեմայի շուրջ ավելի փաստարկված ու բովանդակային կխոսեմ այսօրվա հարցազրույցի շրջանակներում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով