Ավտովթար «Ալմաստ» գործարանի մոտ. կան վիրավորներ

Օգոստոսի 11-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corola» (վարորդ՝ Կարեն Հ․) և «Nissan Bluebird» (վարորդ՝ Նարեկ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության աշխատակիցները Նարեկ Խ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սարգիս Հ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել;

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով