Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով

Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով