Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը մի քանի անգամ ավելացել է։

«Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:

Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:

Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»,-գրել է նա:

Գրառմանը կից բժիշկը հրապարակել է Արսեն Թորոսյանի՝ 3 տարի առաջվա գրառման լուսանկարը, որում Թորոսյանը նշել է, թե պետպատվերը յուրայիններին անգործ չթողնելու գործիք է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով