Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձություններով արդեն շուրջ մեկ շաբաթ է սպասում եմ

«Հայրենիք» կուսակցության անդամ  Արսեն  Բաբայանը  գրառում է արել՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ամենաթեժ օրերին տեղում ծանոթանում էի իրավիճակին, ուսումնասիրում ոստիկանության և Ամուլսարի պահապանների առճակատումները:

Տեղում բողոքող բոլոր քաղաքացիների մեջ սպասում կար, նրանք սպասում էին կառավարության ղեկավարի խոսքին, այցին, նրանք ակնկալում էին լսված լինել իրենց ընտրած իշխանության կողմից:

Իշխանությունը պահպանում էր քար լռություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերադառնալով Երևան որոշեցի մի քանի օր լռել, հավատալով, որ քաղաքական իշխանությունը վերջապես հաշվի կառնի Ջերմուկի ճանապարհին օրեր շարունակ տեղի ունեցող զարգացումներն ու վերջապես մի խոսք կասի: Լռելով սպասում էի: Սպասում էի, որ ինձ չմեղադրեին շտապողականության մեջ: Չասեին` ըհը, առիթը գտավ ու շտապեց քննադատել:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչից ասես խոսեց, ամենաստից հարցից մինչև Բելառուսի նախագահին շնորհավորելը, բայց շարունակում է լռել երկրի ներսում տեղի ունեցող գլխավորագույն իրադարձության մասին:

Այսպիսով կրկին հաստատվեց, որ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահեցնում եմ, հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով