Ամաչել թե՞ հպարտանալ

Հին աշխարհից մինչ այսօր շատ քիչ ազգերին է բախտ վիճակվել հասնել մեր օրեր։ Հազարավոր ազգերից այսօր պետականություն ունեն հայերը, արաբները, հրեաները, հույները, չինացիները, պարսիկները և հնդիկները, չնայած նրան, որ պատմաբանները այս ցանկին կարող են ավելացնել ևս մի քանիսին։
Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն առանց արտաքին ճնշումների, և որպեսզի հայ մանուկները Աստվածաշունչը կարդային ազգային լեզվով, Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը։ Ավարայրի ճակատամարտի ժամանակ ամբողջ ազգը (կին, երեխա, հասարակ գյուղացի, ազնվական, հոգևորական) գնաց դեպի մահ՝ պաշտպանելու մշակույթն ու հավատքը։ Հետագա հարյուրամյակներ մահվան սպառնալիքով մնացինք հավատարիմ մեր ինքնատիպ մշակույթին։ Արաբական խալիֆայության ներխուժումների ժամանակ, որի մեջ գտնվում էր նաև Հայաստանը, բոլոր ազգերը չդիմանալով արաբական ճնշմանը՝ դավաճանեցին իրենց իսկ մշակույթը և կրոնը։ Այդպիսի մեծ մշակույթ կրող էին Եգիպտոսը և Պարսկաստանը, չդիմացան նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և անգամ Իսպանիայում։ Այս ամենի մեջ կար մի ժողովուրդ, որը կարողացավ հավատարիմ մնալ թե իր սկզբունքներին և թե իր մշակույթին։ Մեր նախնիների նվիրվածությունն իր ավանդույթներին, մշակույթին բերեց 20-րդ դարի ամենամեծ ողբերգությանը՝ հայերի մեծ եղեռնին։ Ցեղասպանությունից հետո հայ ազգը վերածնվեց նորից՝ ի շնորհիվ իր նվիրյալների։ Ազգը ուժ և կորով գտավ իր իսկ նվրիյալների մեջ և հաղթեց Ղարաբաղյան պատերազմում։ Հաղթանակից հետո նաև դիմակայեցինք աշխարհի մեծ մասին, որպեսզի չհանձնենք մեր հայրենիքի մի մասը։ Ի շնորհիվ հերոսական անցյալի մոտ ապագայում կունենանք ինքնատիպ, զարգացած, հզոր և ավելի մեծ ՀԱՅԱՍՏԱՆ։
Անկախ այսօրվա զբաղեցրած տարածքների, Հայերը ամենահետաքրքիր ազգերից մեկն են՝ ի շնորհիվ, կրկնվենք, «անցյալի նվիրյալների»։
Հպարտ եմ և խոնարհվում եմ մեր նախնիների առաջ։
P.S.Ավելի լավ է լինել ցեղասպանության զոհերի սերունդներ, քան լինել ցեղասպանություն իրականացնող սերունդներ։

Իգոր  Ավանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով