32-ամյա տղամարդը փորձել է նետվել Դավթաշենի կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

Shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ կարողացել են կանխել այդ քաղաքացու ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մանթաշ Ա-ն։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով