Զովունի գյուղում` «Գուդվին» խաղատան մոտակայքում, «Mercedes-Benz» ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որը կոտրվել և ընկել է` փակելով երթևեկելի հատվածը

Հուլիսի 6-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Զովունի գյուղում՝ «Գուդվին» խաղատան մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հունան Ա․, 1988 թ․) բախվել է էլեկտրասյանը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև քաղաքացիների հետ համատեղ սյունը դուրս են բերել երթևեկելի հատվածից։

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարը`Գագիկ  Շամշյանից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով