Երեխայիս սեռը ճիշտ չեն ասել, ինձ նրա անունն էլ է հայտնի, նա ՌԴ-ում է․ Հայկուհի Խաչատրյան.iravaban.net

Հանրապետական ծննդատանը 3-րդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտ 9 ամիս է պայքարում է իր նորածնի հետ կատարվածը բացահայտելու համար։

Նա պնդում է, որ իր երեխային գողացել են։ Քրեական գործի ընթացքի ժամանակ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդեն կասկածներ կան, որ երեխայիս սեռը ինձ ճիշտ չեն ասել, ես ոչ թե տղա, այլ աղջիկ եմ ունեցել։ Նախնական վարկածով, նա այժմ Ռուսաստանի Դաշնությունում է»,-պատմում է Հայկուհին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով