Երևանում քաղաքացին հոսանքահարվել է

Հուլիսի 28-ին, ժամը 12։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանից նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ մուտքում Հովհաննես Գ․-ն (ծնված 1993 թ․) ցանկացել է էլեկտրական վահանակից անջատել էլեկտրաէներգիան, և տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Քաղաքացին հոսանքահարվել է, և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել հիվանդանոց։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով