Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» և «Honda Fit» մակնիշների ավտոմեքենաները․ կա մեկ զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980 թ.) և «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ․-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով