Խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց. ԱԻՆ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-14-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.50C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.50C

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով