Խաբվածների «վերադարձի միջանցքը» բացել,թե՞ ոչ

Շատերը հետ են կանգնում 2018թ իշխանազավթման փողոցային ակցիաներին իրենց մասնակցությունից և փոշմանել են,որ փողոցում սատարել են ավանտյուրիստ և պոպուլիստ Նիկոլին:

Երկու տարի անց նրանք վերջին հայհոյանքներն են տալիս օրվա իշխանությանը և արդարացիորեն բարձրաձայնում այն ողբալի վիճակի մասին,որը այսօր առկա է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանց մեջ կան և հայտնի և անհայտ մարդիկ,սակայն արդեն պարզ է,որ հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին:
Իսկ անհայտ մարդիկ ցանկանում են իրենց «վրեժը» լուծել այն բանի համար,որ իրենց զգում են խաբված և օգտագործված: Ի՞նչ անել այս տեսակի մարդկանց հետ գրկաբաց ներել,թե փակել վաղվա դուռը նրանց առաջ,սա ևս օրակարգի հարց է:

Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով