Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել  է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից, ինչպես ինքն էր հայտնել՝ սեփական դիմումի համաձայն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով