«Ոնց եկան խաբելով իշխանության,այդպես էլ խաբելով կառավարում են».Հովհաննես Խաչատրյան

Սկզբնական շրջանում գոռում-ճչում էին,թե իբրև«թալանված երկիր ենք ժառանգել»,բայց հենց պնդացրեցին իրենց տեղերը, ստացան կրկնապատիկ աշխատավարձ,ստացան միլիոնների հասնող պարգևավճարներ ու այդ ժամանակ ի՞նչ պարզվեց,որ բյուջեյում ահագին էլ գումար կա:Սիրելի´ քաղաքացի գումար չկա միայն`քեզ համար:Նույնիսկ այս աղետի ժամանակ,երբ գնալով ամեն ինչ,էլ ավելի է վատանում,սրանք շարունակում են`մսխել բյուջեն:

Համոզված եմ կհիշեք,երբ արտակարգ դրության սկզբնական շրջանում Փաշինյանը հայտարարեց,որ կարող եք չմուծել կոմունալները,բայց ի՞նչ եղավ,նա երկու շաբաթ հետո հրամայեց անջատել չմուծողների լույսն ու գազը:Սա այն թարմը օրինաներից է,որ այս սուտասան իշխանությունը ժողովրդին չօգնեց ու կարելի է վստահաբար ասել`որ չի էլ օգնելու:Սիրելի´քաղաքացի ասեմ իմանաս,նրանք վաղուց իրենց ձեռքերը լվացել են և նրանք ապրում են միայն իրենց լավ ապագայի ու բարեկեցիկ կյանքի համար:Ու դեռ նրանք շարունակում են այս ճգնաժամի ժամանակ բյուջեյից գումարներ դուրս գրել և իրենք իրենց պարգևատրել ու ցավը այն է,որ նրանցից ոչ ոք,մեղքի զգացում չունի հենց`քո´ հանդեպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի՜ քաղաքացի դու պետք է օր օրի լավ ճանաչես քեզ խաբած,քեզ հուսախաբ արած իշխանությանը:Նրանք քեզ սովի են մատնում,փոխարենը իրենց գրպաններն են լցնում:Իսկ այ թե ինչ կպատահի մեր երկրի ու մեր ժողովրդի հետ նրանք ուղղակի թքած ունեն:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով