Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է. Shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Վահագնի թաղամասում վրաերթի է ենթարկվել 3-ամյա տղա, ով հիվանդանոցում ով գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին դեպքի վայր են ժամանում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Հիվանդանոց են ժանմանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով