Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը․ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով