Վահե Ջիլավյանը չի ցանկացել աշխատել էրիկ Գրիգորյանի կադրերի հետ.«Ժողովուրդ»

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վար­դանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաեւ ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվե­արկել էր առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Սակայն մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից եւ պա­հանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները: Չնայած սրան՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել: Այնուամենայնիվ, «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդեն գործազուրկ տնօրենի հետ եւ հետաքրքրվեց ազատման իրական պատճառների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչեւ ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար: Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել: Առողջանալուց հետո կորոշեմ, թե ինչ անել»,- տեղեկացրեց Կարդան Վար­դանյանը:

Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով