Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում․․․Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում…

Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացածը՝ հաջորդիվ…

Հ.Գ․ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով