Թիվ 1 տուն ինտերնատում կորոնավիրուսով 82 վարակակիր կա. ԱՍՀ նախարարի խոսնակ.168.am

Երևանի թիվ 1 տուն ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակվածներ կան. Այս  մասին 168.am-ի հետ զրույցում ասել  է   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Ունենք 82 վարակակիր՝ 48 աշխատակից և 34 տարեց, իրենք բոլորն իրենց լավ են զգում: Որևէ մեկը չի հոսպիտալացվել, որևէ մեկն իրեն վատ չի զգացել, աշխատակիցներից երկուսի մոտ է եղել 37.6 ջերմության բարձրացում, դա է եղել: Իրենք էլ հենց հաստատությունում են մեկուսացվել: Կրկնակի թեստավորում դեռ չի արվել, քանի որ 14 օրը դեռ չի լրացել»,- ասաց Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՍՀ նախարարի խոսնակը նաև հայտնեց, որ շարունակելու են փակ ռեժիմով աշխատել, այսինքն՝ մուտքն ու ելքը սահմանափակվելու են, քանի հակահամաճարակային վիճակը չի կայունացել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով