«Տետրիսը աշխարհին, ոչխարները` մե՞զ».Լիլիթ Հովակիմյան

ՀՀ նախագահ, գիտնական, հանրահռչակ «Տետրիս» ինտելեկտուալ համակարգչային խաղի համահեղինակ հանդիսացող Արմեն Սարգսյանը հերթական մտքի «փայլատակմամբ» է հանդես եկել: Երեկ նա հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում նշել է. «Եթե Հայաստանը, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է»:

Այսինքն 85 թվականից` «պերեստրոյկայի» տարիներից Հայաստանը լքած, Հայաստանի գիտական պոտենցիալն իր հետ արտերկիր տարած, ավելի քան 35 տարի Մեծ Բրիտանիայում դասախոսություններ կարդացած և բիզնեսով զբաղված անձը, Հայաստանը տեսնում է որպես ոչխարաբուծական օրրան և տնտեսությունը ոչխարաբուծությամբ զարգացնող երկիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա կարող էր խոսել գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և ավտոմատացնելու մասին և նա կարող էր կազմակերպել նման մի բան, սակայն տեսնում ենք, որ նա չի արել և չի անում ոչինչ:
Գիտենք որ նա միլիոնատեր է, «ձեռքը քարի տակ» չէ և որ արտերկում 35 տարի աշխատելիս էլ ձեռք է բերել բազմաթիվ միլիոնատեր ու միլիարդատեր ընկերներ: Սակայն դա այսօր ի՞նչ է տալիս մեզ:
Սովետական Հայաստանի ներուժը արտերկիր տարած և մսխած, տարիներով օտարներին բաժանած այս անձը, գոնե կարող էր մեկ-երկու համացանցային հայալեզու դասախոսություններ կարդալ մեր ուսանողների համար, սակայն նա դա ևս չի արել:

Ինքն իրենից ինչ որ ներկայացրել է և ինչով որ եղել է «թանկ»՝ եղել է մեր ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ինստիտուտի գիտաշխատողների արյուն-քրտինքով և տասնյամյակների չարչարանքով ձեռք բերված գիտելիքը, այնինչ այսօր նա մեզ տալիս է «ոչխարաբուծություն»:

Ռեֆորմիստների  կուսակցության   խորհրդի անդամ Լիլիթ  Հովակիմյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով