ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 7 մեքենա․ ուժեղացված ծառայություն Երևանում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները  հուլիսի 7-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 7 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, հետախուզման մեջ գտնվող՝ 1, ստանդարտին չհամապատասխանող լույսային սարքավորումներով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 3, համարանիշերը չսահմանված տեղում փակցված՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 4 մեքենա, ինչպես և անընթեռնելի համարանիշով 1 մոտոցիկլետ։

Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով