Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 10 զինծառայող այժմ բուժում է ստանում․ 1 զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,– գրում է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով