Շրջակա միջավայրի նախարար կարող է նշանակվել Կոտայքի մարզ­պետ Ռոմանոս Պետրոսյանը.«Ժողովուրդ»

Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լի­ազորությունները կատարում է առա­ջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնա­րավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզ­պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հան­դիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարա­րել, որ չի բացառվում իրեն մինչեւ եր­կուշաբթի նշանակեն նախարար: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կար­գավիճակից բխող իմ պարտականու­թյունները: Մեր այն հարցին՝ առա­ջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտո­նապես չկա, եւ ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարա­կան է տվել մայիսի 5-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով