Սև ծովից անձրևաբեր ցիկլոն է ներթափանցել․ հուլիսի 12-13-ին երեկոյան սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից և ազգաբնակչությանը խորհուրդ տալիս՝ ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հուլիսի 12-ին և 14-17-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանում՝

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով