Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրներինը՝ 20%-ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել: Սպասված նորությունը, կարծում եմ, ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանն էր վերաբերում. առաջիկա կես տարվա ընթացքում՝ երկու անգամ:

Առաջինը նախատեսել ենք սեպտեմբերի 1-ից, ըստ որի՝ բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրներինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Հաջորդ՝ կտրուկ բարձրացումը կլինի գալիք տարվա հունվարի 1-ից:

Հիմա կպարզաբանեմ մեր այս քաղաքականության առանցքային նպատակները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ՝ այն մեզ հնարավորություն կտա առողջապահական որակյալ համակարգ ստեղծել՝ ներգրավելով լավագույն մասնագետներին, քանի որ նյութական առումով կունենանք ավելի գրավիչ պայմաններ:

Երկրորդ՝ համակարգում արմատախիլ կարվեն բոլոր տեսակի արատավոր երևույթները:

Եթե կառավարությունը պատրաստվում է տասնյակ միլիարդավոր դրամներ ծախսել, որպեսզի գալիք տարվա հունվարի 1-ից ունենանք անվճար առողջապահական համակարգ, ուրեմն այն, միանշանակ, պետք է լինի նաև որակյալ: Իսկ դրա համար ժողովուրդը տվել է իր վստահության քվեն, որն արդարացնելու համար ես հետևողականորեն ներդնելու եմ իմ բոլոր ջանքները: Թող ոչ ոք չկասկածի:

#Միասին_կարող_ենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով