ՍԴ դատավորների թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է.«Փաստ»

«Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է իրեն ներկայացված ցուցակից՝ համարելով, որ դրանց մեջ շատ են պոպուլիստներն ու նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձինք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, մեր աղբյուրը չի նշում՝ խոսքը միայն կառավարությա՞ն, թե՞ նաև մյուս երկու ինստիտուտների կողմից ներկայացվելիք թեկնածուների մասին է:

Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանն անգամ որոշակիորեն ընդդիմացել է իր նախկին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առումով, նշել, թե Ջհանգիրյանը բավականին քաղաքականացված է, ՍԴ դատավոր ընտրվելու համար մեծ տարիք ունի, սակայն ավելի ուշ տեղի է տվել, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է նաև մի ուշագրավ փաստ, համաձայն որի, Գագիկ Ջհանգիրյանի համար ի սկզբանե այլ աշխատանք է նախատեսած եղել. նախնական քննարկվել է Ջհանգիրյանին եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու տարբերակը, սակայն այս թեման, կարծես, «ջրվել» է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով