«Սա, անշուշտ, փնթիության արդյունք է պետական մակարդակով․․․ այս պահին հեռուսատընկերություն ոստիկաններ են եկել ու վարչական վարույթ են հարուցում եթերում դիմակ չկրելու փաստով».Արամ Անտինյան

Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունիսի երեքին պարետը հայտարարեց, որ այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ Քանի որ մեզ համար պարզ չէր հեռուստաընկերության օֆիսային տարածքը հանրային վայր համարվում է, թե ոչ, Արմնյուզ հեռուստաընկերության հաղորդավարներն ապահովության համար սկսեցին եթեր մտնել դիմակներով։ Օրեր անց հեռախոսազրույց ունեցանք Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մենք ապահովության համար շարունակեցինք դիմակ կրել եթերում, որովհետև նկատել էինք որ մեր գործընկերների մի մասը դիմակ, այնուամենայնիվ, կրում է եթերում։ Ապա Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին ու արդեն փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից դիմակ սկսեցին չկրել եթերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուամենայնիվ այս պահին հեռուսատընկերություն ոստիկաններ են եկել ու վարչական վարույթ են հարուցում եթերում դիմակ չկրելու փաստով։

Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով։ Ու որքան էլ ջանացինք խնդրի մեջ չընկնել այսօր ստիպված ենք չպլանավորված խոսակցության մեջ մտնել ոստիկանների հետ։

Նույն այս փնթիությամբ կորոնավիրուսի դեմ ենք պայքարում, երբ մի կողմից նախարարն ասում է, որ ինքնաշեն դիմակներ չկրեն, մյուս կողմից կառավարությունը հոլովակ է թողարկում ինչպես ինքնաշեն դիմակ պատրաստել տանը, մի կողմից ասում է սրճարան մի գնացեք, մյուս կողմից պարետի նորանոր վիդեոներ են տարածվում սրճարաններից։
էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր, լավ? Դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով