Ռուսաստանում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է. Ամրամ Մակինյան.tert.am

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ռուս իրավապահների կողմից ՌԴ տարածքում դադարեցված է։ Այս մասին լուրը tert.am  հետ զրույցում ասել  է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հարցին, թե որն է հիմքը՝ հետախուզումը դադարեցնելու համար, Մակինյանն ասաց, որ պաշտոնապես տեղյակ չէ, սակայն մի բան իր համար պարզ է. «Աբսուրդ է հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը բոլորին հայտնի է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը և Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով