Ռեֆորմիստների կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին` նրա անժամանակ մահվան տխուր առիթով

Ռեֆորմիստների կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, մեծ գիտնական, գյուտարար, մտավորական և նվիրյալ հայորդի Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին` նրա անժամանակ մահվան տխուր առիթով։

Հայաստանը կորցրեց տեղեկատվական առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների գծով մեր պետությունն ու ազգը ներկայացնող 1-ին դեմքին, որն իր ձեռքն է դրել ԱՏՁՄ-ի, «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, տասնյակ ՏՏ նախագծերի կայացման գործում: Ամենակարևորը թերևս նրա նախաձեռնությամբ ստեղծված հարյուրավոր դպրոցական «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնցում այսօր ուսանում են տասնյակ հազարավոր պատանիներ, որոնք նրա կյանքի գործը կշարունակեն ու կապրեցնեն հավետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով