Փրկարարարները շարունակում են Ներքին Դվինի բնակչի որոնողական աշխատանքներ

Փրկարարները շարունակում են հունիսի 28-ից կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակչի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին ժամը 05։52-ին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ընդհանուր թվով 10 փրկարար ծառայող, մեկնել է Քաղցրաշեն գյուղի դաշտեր՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայր հունիսի 28-ի ժամը 06։00-ի սահմաններում կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակիչ Մարտիկ Վ.-ի (ծնված 1954թ․) որոնողական աշխատանքներ իրականացնելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով