Փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում՝ օգոստոսի 1-ից. iravaban.net

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ից բարձրացվում է Երևան քաղաքում «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։ Մասնավորապես ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվում է մինչև 200 000 ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։

Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով։

Հիշեցնում ենք, որ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«ASWA» բջջային հավելվածի համար անցեք այստեղ․ 

 «App Store» հարթակում,

 «Google Play Store» հարթակում,

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով