«Փաստորեն դըմփ-դըմփ-հուն՝ Էրդողանն էր կազմակերպել …».Միհրդատ Մադաթյան

Հիշում եք չէ՞, դեռևս 2018 թվականին ես ասում էի, որ այս հեղաշրջումը ֆինանսավորում է պանթուրքիստական ուժերի կողմից և սպասարկում է նրանց շահերը։
Եվ այսպես, Հայաստանի վրա հարձակման պանթուրքիստական այս ծրագիրը, որի կարևոր մաս է կազմում Նիկոլ Փաշինյանը, մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, և կոչվում է` «TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական և հեռահար նպատակը:

Այս փաստացի, սենսացիոն նյութերը պատահական են հրապարակվել: Բացահայտումը տեղի է ունեցել հետևյալ կերպով՝ թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի տեղեկությունների համաձայն, երբ քննվում էր 2016 թվականի զինվորական հեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն հայտնաբերել և անփութության պատճառով մոռացել է հեռացնել այդ փաստաթղթերը մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակվեց՝ երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ձևով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպեսզի ավելի լուրջ գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավոր լինի կանխել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու՞մ է այս ծրագրի բուն նպատակը։ Ըստ «Ալթայ» ծրագրի և «Օգուզթուրուկ» օդային գործողությունների ծրագրի, Հայաստանում անհրաժեշտ էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝
1. Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:

2. Միջնորդավորված քարոզ տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել: Փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

3. Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, նախատեսվում էր, որ ինչ-որ պահի Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրվակով:

Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հետևողաբար իրականացնում է այս ծրագիրը արդեն 2 տարի շարունակ և թուրքերի տեսանկյունից լուրջ հաջողությունների է հասել։

Այս փաստաթղթի մասին բարձրայնել է նաև Գարո Փալյանը, հարցնելով Թուրքիայի կառավարությանը, այդ ծրագրերի մասին, մտահոգություն հայտնելով ու պահանջելով, որ Թուրքիայի կառավարությունը պարզաբանումներ տա այս պարագայով՝
https://www.ermenihaber.am/…/Paylan-Ermenistan-Ermen…/171175

Ելնելով վերը նշված փաստաթղթից ակնհայտ երևում է, թե ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ, հատկապես, հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով։ Ժամանակագրությունը կարելի է կազմել հետևյալ կերպ՝
1. Առաջին փորձը կատարվեց հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանը փորձելով գցել ցնցումների մեջ, հրահրելով քաղաքացիական պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ դա նրանց չհաջողվեց։

2. Օգտագործելով հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները թուրքերը կազմակերպեցին 2008-ի մարտի մեկի դեպքերը, ինչը նույնպես ձախողվեց նույն՝ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Ի միջի այլոց, այդ Թուրքական պլանի ձախողման համար, այսօրվա իշխանությունները, որոնք ակնհայտ սատարում են այդ թուրքական ստրատեգիային հենց, դատում են ՀՀ երկրորդ նախագահին։ Ինչի՞ համար… ԱՅՈ, ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՆՁՆԵՑ ԹՈւՐՔԵՐԻՆ, ինչը հիմա հաջողությամբ անում են իրենք։ Եկեք հիշենք, որ ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտը համարյա թե պարտադրում էր ՀՀ երրորդ նախագահին համակերպվել այն մտքի հետ, թե առանց Արցախի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու:

3. 2008-ից հետո, թուրքական կողմին հաջողվեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացվում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականության դեմ: Թուրքիայի հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատելով Հայաստանում բերեցին հաջորդ քայլերին։ Ովքե՞ր էին այդ ցանցի ակտիվ ներկայացուցիչները՝ դատեք ինքներդ։

4. 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի հայտնի միջադեպի շնորհիվ թուրքական գաղտնի ծառայությունները հույս ունեին վերջապես իրագործել իրենց պլանի առաջին մասը և քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում։ Դա էլ չստացվեց, սակայն դեռևս այն ժամանակ էքսպերտները կանխատեսեցին այսօրվա իրադարձությունները, ասելով թե այդ գործողությունները սածիլներն են նրա, ինչ լինելու է ապագայում։

5. 2018 թվականին թուրքական հատուկ ծառայություններին վերջապես հաջողվեց իրագործել «Ալթայ» պլանի առաջին և երևի թե ամենադժվար և ամենակարևոր մասը՝ իշխանության բերելով մեղմ ասած «իրենց հարմար» կադրերի, պայման դրեցին նրանց առջև կամայական գնով ձերբակալել իրենց համար միակ անցանկալի կերպարին՝ Ռոբերտ Քոչարյանին, ով տարիներ շարունակ ի ցույց էր դրել իր հայրենասիրությունը և ոչ մեկ անգամ խափանել այս հայադավ պլանի իրագործումը։

Հիմա դուք կհարցնեք՝ իսկ ո՞րն է նպատակը։ Նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ, Թուրքիան՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:

Հիմա եկեք գանք այն բոլոր, իրոք բողոքո՛ղ մարդկանց, ովքեր ԱԿԱՄԱՅԻՑ մասնակցել են այս թուրքական ծրագրին և իրենց լուման են ունեցել Հայաստանի վաճառքով զբաղված այսօրվա իշխանությունների ազգադավ գործողությունների մեջ։ Ես հասկանում եմ, որ Ձեր մղումները, որի արդյունքում որոշ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐ հեղաշրջում արեցին, իրոք շատ ազնիվ էին և Դուք ոչ մի այլ նկատառում չեք էլ ունեցել։ Բայց հիմա, երբ ամբողջ աշխարհով մեկ ակնհայտ ակնարկվում է այս իշխանությունների անմիջական կապը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, մի՞թե ուզում ԵՔ դառնալ այն երկրորդ «յաթաղանը» որը 1915 թվականի եղեռնի պես կտրելու է անմեղ հայերի վիզը… Կարո՞ղ եք վերջապես հասկանալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ աջակցել են Արցախն ու Զանգեզուրը հանձնելու այս ազգադավ ծրագրին և այն, որ մինչ այսօր դա տեղի չի ունեցել, ազգովի պարտական ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում «բանտարկությունն ու մահը» տենչում են Ձեզանից շատերը։

P.S. Ի հակառակ թուրքերի և այսօրվա իշխանությունների հայտարարում եմ՝ ԵՍ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԵՄ, հոգեպես և էությամբ…

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով