Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի՛ բարեկամներ.

Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն: Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է: Թեև տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:

Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր և Ձեր հարազատների առողջության ապահովման համար:

Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի և առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասին»,-ասված է փաստաբանի գրառման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով