«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի գրառումը.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին և հայտարարել է. «…Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է…»

Այս մարդը կամ չի հասկանում իր իրական մեղքի բաժինը, կամ էլ հասկանալով միտումնավոր ամեն ինչ տանում է այլ ուղղությամբ…

Նիկոլի և նրա առողջապահության նախարարի մեղավորությունը նրանում է, որ երկու շաբաթից ավել մարդկանց համոզում էին, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ և էժանագին հումորներով մարդկանց ուշադրությունն էին շեղում՝ կարևորելով ապրիլի 5-ի հանրաքվեն և կազմակերպելով մարդաշատ հանդիպումներ և հանրահավաքներ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ Հայաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդի դեպքի բացահայտումից հետո, ի տարբերություն շատ այլ երկրների, չդադարեցրեց դեպի Իտալիա ավիաչվերթները և չփակեց սահմանները հարևան Իրանի հետ, որտեղ արդեն մոլեգնում էր այդ վարակը…

Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ միայն մտածելով աշխատատեղերի մասին և երկրորդական պլան մղելով մարդկանց առողջությունը, մարդկանց տանը պահելու և վարակի տարածումը կանխարգելելու համար ժողովրդին ընդամենը միանգամյա օգնություն տրամադրեց՝ ստիպելով մարդկաց մեկամսյա կարանտինից հետո հիմնականում անցնել կյանքի հին ռեժիմին…

Մեկը չկա Նիկոլին բացատրի, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանի նման փոքրիկ երկրիրը կորոնավիրուսի տարածման և դրանից մահացությունների քանակով աշխարհում առաջատարներից է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկը չկա Նիկոլին նաև բացատրի, որ եթե շատ այլ երկրների ղեկավարներ, որոնց նա ակնարկում է, մեղավոր էլ են իրենց երկրներում կորոնավիրուսի տարածման համար, ապա ի տարբերություն նրա, նրանք բավական շոշափելի ֆինանսական և սոցիալական օգնություն են տրամադրել իրենց երկրների բնակչությանը…

Ու չփորձի որևէ մեկը հայտարարի, որ Հայաստանը գումար չունի… Բավական գումար ունի, որը ծախսվում է Նիկոլի և նրա թիմակիցների վրա… Մի երկու օրինակ… Իշխանության գալուց հետո, ըստ ԶԼՄ-ների, պարգևավճարների համար Նիկոլի կառավարությունը հատկացրել է 110 միլիոն դոլար… Մի հետաքրքիր փաստ ևս. ըստ ԶԼՄ-ների, եթե 2017 թ-ին ԱԺ-ում պարգևավճարների համար ծախսվել է 33 միլիոն դրամ, ապա 2019 թ-ի փետրվարից մինչև 2020 թ-ի փետրվարը՝ 580 միլիոն դրամ…

Հ.Գ. Չորս ամիս է Նիկոլը Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեղավորներին է ման գալիս ու չի կողմորոշվում, թե վերջնական ու՛մ մեղավոր ճանաչի՝ ժողովրդին, թե ընդդիմադիրներին… Ինչպես տեսնում ենք, նա և իր առողջապահության նախարարն այս ցուցակում չկան…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով