Փաշինյանի կառավարությունը չընդլայնեց Հայաստանի մետաղամշակման ռեսուրսները և ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը

Այսօր Հայաստանում իշխանության եկած նախկին ընդդիմադիրների հակաիշխանական պատրվակներից մեկն այն էր, որ ավելի քան 12 տարի առաջ Երևանի տրամվայների գծերը հանվել ու վաճառվել են օտար երկրի՝ Իրանին չափազանց էջան գնով, այնինչ ավելի նպատակահարմար կլիներ, եթե այդ ամենը վերամշակվեր հենց տեղում՝ Հայաստանում: Սակայն արի ու տես, որ «հետհեղափոխական» Հայաստանում նույն անձինք հենց իրենք արեցին նման քայլ: Նրանք հավաքել տվեցին վթարված մեքենաների անպետք թափքերն ու տաղավարները և կրկին վաճառեցին օտար երկրի, այդ ամենը սակայն շատ գեղեցիկ ներկայացնելով որպես երկիրը ժանգոտ, ջարդված, անպետք և հնամաշ թափքերից մաքրելու հեղափոխական քայլ և բարեփոխում:

Այսինքն մի բան, որը նախկինում հարամ էր ներկայացվում, այսօր հալալ ու բարեփոխու՞մ է դառնում: Այնինչ դա այդպես չէ և ինչքան որ կարևոր է երկիրը մեքենաների ժանգոտած ու ջարդված թափքերից մաքրելը, դրանից էլ ավելի կարևոր է վերամշակումը, ձուլումը և նոր արտադրանքի ստեղծումը հենց մեր երկրում։ Խնդրի նրբությունները և գնահատականները հասկանալու համար, եկեք անդրադառնանք ակունքներին: Խնդիրը սկիզբ է առել դեռ խորհրդային տարիներին: Հայաստանը եղել է ավելի շատ արդյունահանման, քանզ թե մետաղամշակման կամ վերամշակման երկիր: Տասնամյակներ շարունակ Հայաստանի ընդերքից արտահանվել են պղինձը, մոլիբդենը և նաև կիսաթանկարժեք և թանկարժեք մետաղները: 90-ական թվականներին Հայաստանից մեծ թափով սկսեցին արտահանվել նաև հաստոցներ, սարքավորումներ, մալուխներ, ջարդոններ: Շատ հաճախ լրիվ սարքին վիճակում գտնվող ագրեգատները մասնատվում էին և արհատանվում որպես հումք, այնինչ նրանք իրենցից հսկայական արժեք էին ներկայացնում և կարող էին դառնալ հենց այն գործիքները, որոնցով որ իրական թափոն և ավելցուկ հանդիսացող նյութերը կարելի էր վերամշակել: Այսպիսով, գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանական տարիները, կարելի է ասել, որ թեև սով էր, ճգնաժամ և պատերազմ, սակայն հնարավոր էր օգտագործել Սովետական Հայաստանից մնացած նյութական և գիտական ներուժը և նույն այդ հաստոցներն ու հումքն օգտագործել էլեկտրաեներգիա արտադրող ինչ-որ միջոցներ արտադրելու համար, վառարաններ, ջեռուզման կաթսաներ արտադրելու համար, այնինչ դա չարվեց և տասնամյակների կուտակվածը մսխվեց 5-10 տարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին ևս չի կարելի մետաղների արտահանում լիովին արդարացված համարել, սակայն արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին մետաղների արտահանումը եղել է շատ ավելի քիչ և աննկատ, քան Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին և մասնավորապես արդարացված էր նրանով, որ նրանց բաժին էր հասել արդեն իսկ մետաղամշակման ռեսուրսները սպառած և ջախջախված վերմշակում ունեցող պետություն: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 2008-2018 ընդհանրապես մետաղների ջարդոնների արտահանումը եղել է ավելի քիչ, փոխարենը ստեծվել են վերամշակող մի քանի ընկերություններ ու արտադրամասեր: Հետհեղափոխական Հայաստանում արդեն իսկ կային մետաղամշակման որոշակի պոտենցիալներ, որոնք «նոր Հայաստանը» ժառանգել էր «նախկիններից»:

Սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, չցանկացավ ընդլայնել կամ օգտագործել Հայաստանի մետաղամշակման ռեսուրսները, այլ ընտրեց իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը և արտահանեց:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով