Փաշինյանը ոստիկանապետի հետ Իջևանում մասնակցել է բազմամարդ խնջույքի, նաև նրան ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ.«Հրապարակ»

Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջեւանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։  Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը:

Նախօրեին, հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել էր առանց դիմակների բազմամարդ հավաքույթը, ինչպես նաեւ ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նաեւ մեր թղթակցի աշխատանքը:

Երբ այդ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին եւ մեր տեղեկություններով անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով