Փաշինյանը «մոռացել» է «կրակած» թվի մասին.Անդրանիկ  Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ  Թևանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանի՝ 2050-ին ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հայտարարությունը տեղ չի գտել օրերս հրապարակված Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը, ձգտելով դուր գալ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներին ու փորձելով հիացական բացականչություններ կորզել իրեն լսող պողոսներից, 2019–ի օգոստոսի 5–ին թիվ «կրակեց»։ Նա հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը դարձնելու է 5 միլիոն։ 2050–ին։
Փողոցում կանգնածների ռեակցիան կանխատեսելի էր՝ ծափեր, ուռաներ, այոներ, Նի՛–կո՛լ, Նի՛–կո՛լ.

2050–ին 5 միլիոն կդառնա՞նք, թե՞ ոչ, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ նույն 2019–ին ՀՀ բնակչությունը պաշտոնապես նվազել է 6.100–ով։ 2020–ին նվազման տենդենցը պահպանվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, օրերս հրապարակած ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Փաշինյանը «մոռացել» է իր սահմանած նշաձողի մասին։ «Մոռացել» է, քանզի գիտի, որ պողոսները նման փաստաթուղթ չեն կարդում։ Եվ ուրեմն, կարելի է հրաժարվել «կրակելուց»։

Ռազմավարության մեջ թիվ չկա։ Ժողովրդագրության մասով կա շատ անորոշ ու համեստ ձևակերպում. «Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար»։

Չկա միտինգ, չկան ճոռոմ խոստումներ, չկա «կրակոց»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով